Արշակունիների արքայատոհմի անկումը

Հայաստանը 387-428 թթ.

Պապի դավադիր սպանությունից հետո Հռոմի աջակցությամբ Մեծ Հայքի թագավոր դարձավ նրա ազգական Վարազդատը (374-378), որն ապրել եւ կրթվել էր Հռոմում, հռչակվել օլիմպիական մրցախաղերում:

Վարազդատը եւս վարում էր Հռոմի ու Պարսկաստանի միջեւ խուսանավելու քաղաքականություն:

Պատմիչների վկայությամբ` Վարազդատը հուժկու մարզիկ էր, բայց բավական միամիտ էր, որի համար էլ գլուխ չէր հանում պետական գործերից:

Վռամշապուհ արքա

Շուտով տարաձայնություններ առաջ եկան արքայի եւ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի միջեւ: Վարազդատը իր դայակ Բատ Սահառունու դրդմամբ սպանել տվեց Մուշեղ Մամիկոնյանին, իսկ սպարապետության գործակալությունը հանձնեց Սահառունուն:

Վարազդատի քաղաքականությունից դժգոհ հայ նախարարներն սկսեցին համախմբվել Մանվել Մամիկոնյանի շուրջը, որը 378թ. Կարինի ճակատամարտում պարտության մատնեց Վարազդատին եւ վտարեց երկրից:

Մանվել Մամիկոնյանի խնամակալությամբ Մեծ Հայքի թագավոր հռչակվեց Պապի անչափահաս որդի Արշակ III-ը (378-389):

Երկրի փաստացի ղեկավար դարձավ Մանվելը, որը կարողացավ որոշ ժամանակով համախմբել բոլոր նախարարներին եւ երկիրը զերծ պահել պարսիկների ու հռոմեացիների ոտնձգություններից:

Իրավիճակը կտրուկ փոխվեց Մանվել Մամիկոնյանի մահվանից հետո:

Նախարարների մեծ մասը հրաժարվեց ենթարկվել Արշակ III-ին եւ պարսից արքայի աջակցությամբ Հայոց արքա հռչակվեց Խոսրով IV Արշակունին (385-389):

Արշակի իշխանության տակ մնացին երկրի արեւմտյան մի քանի գավառները, իսկ երկրի մեծագույն մասն անցավ Խոսրովի իշխանության տակ: Մեծ Հայքը փաստորեն բաժանվեց երկու մասի եւ ավելի թուլացավ:

Երկարատեւ բանակցություններից հետո բյուզանդական կայսրը եւ պարսից արքան համաձայնության եկան վավերացնելու Հայաստանի բաժանումը:

387թ. կնքված պայմանագրով Հայաստանի արեւմտյան մասը հռչակվեց Հռոմի ազդեցության շրջան, իսկ արեւելյան մեծագույն մասը` Պարսկաստանի:

Բյուզանդական ու պարսկական զորքեր հաստատվեցին իրենց ազդեցության գոտիներում: Այսպիսով` հարեւան տերությունների միջեւ բաժանված ու թուլացած Հայոց պետությունը այլեւս ի զորու չէր ինքնուրույն քաղաքականություն վարելու, եւ ժամանակի հարց էր նաեւ թագավորության վերացումը:

389թ.` Արշակ III-ի մահից հետո, Հռոմը իր ազդեցության տակ գտնվող Հայաստանի արեւմտյան մասի կառավարումը վստահեց Խոսրով IV-ին, որով երկիրը նորից միավորվեց մեկ թագավորի իշխանության տակ: Խոսրովը պարտավոր էր արեւմտյան շրջաններից հավաքած հարկը ուղարկել կայսրին, իսկ արեւելյանից հավաքածը` պարսից արքային:

Արշակունիների դամբարանը Արագածոտնի մարզի Աղցք գյուղում

 (Աղձք) գյուղը գտնվում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգում (այժմ

389թ. պարսից արքան բանտարկեց Խոսրով IV-ին, քանի որ առանց իր համաձայնության կաթողիկոս էր հաստատել Սահակ Ա Պարթեւին: Սակայն պարսից արքան չհամարձակվեց վերացնել Հայոց թագավորությունը, քանի որ հայ նախարարները դեմ էին այդ քայլին:

Հայկական գահը տրվեց Խոսրով IV-ի եղբայր Վռամշապուհին (389-415 թթ.): Նա եւս կառավարում էր Հայաստանի երկու մասերում:

Վռամշապուհը, օգտվելով Պարսկաստանի եւ Հռոմի միջեւ ստեղծված քաղաքական հավասարակշռությունից, բարեկամական կապեր հաստատեց նրանց արքունիքների հետ, կարողացավ լավ հարաբերություններ պահպանել նաեւ հայ նախարարների հետ եւ քառորդ դար գահակալեց խաղաղությամբ, մեծապես նպաստեց երկրի բարգավաճմանը, հատկապես ազգային մշակույթի ու կրթության զարգացմանը:

Արշակունի արքաների հուշարձանները դամբարանի մոտ

Վռամշապուհն աջակցեց Սահակ Պարթեւին ու Մեսրոպ Մաշտոցին` հայոց գրերի ստեղծման եւ ազգային դպրոցների բացման գործում, մեծապես խրախուսեց նրանց լուսավորական ձեռնարկումները:

Վռամշապուհը կարգավորեց եւ Պարսից արքունիքին հաստատել տվեց հայոց նոր «Գահնամակը»` նախարարությունների տեղն ու պաշտոնները կառավարման նվիրապետական համակարգում:

Վռամշապուհի մահից հետո, նրա որդի Արտաշեսի մանկահասակության պատճառով, հայ նախարարների առաջարկով 415թ. կրկին թագավորեց բանտարկությունից ազատված Խոսրով IV-ը, բայց մի քանի ամսից վախճանվեց:

Օգտվելով պատեհ առիթից` Պարսից արքա Հազկերտ I-ը, հակառակ հայ նախարարների կամքին, 416թ. Հայոց գահին դրեց իր որդի Շապուհին (416-419): Դրանով պարսիկները նպատակ ունեին Հայաստանում հաստատել Սասանյան արքայատոհմի իշխանությունը, ապա հետզհետե հայերին քրիստոնեությունից շեղել դեպի զրադաշտականություն: Սակայն Շապուհը չկարողացավ շահել նախարարների համակրանքը, որոնք ամեն առիթով բացահայտորեն ցույց էին տալիս իրենց արհամարանքը նրա նկատմամբ:

419թ. Շապուհի Տիզբոն մեկնելուց եւ սպանվելուց հետո հայ նախարարները, Ներսես իշխանի գլխավորությամբ, ապստամբեցին եւ ժամանակավորապես թոթափեցին պարսից տիրապետությունը:

Սասանյան արքան հարկադրված եղավ Վռամշապուհի որդի Արտաշեսին ճանաչել Հայոց թագավոր (422-428), իսկ Վարդան Մամիկոնյանին` Հայոց սպարապետ: Սակայն Արտաշեսը փորձեց նախարարների իրավունքները սահմանափակել, ավելի շատ ժամանակ էր հատկացնում որսին ու զվարճություններին, քան պետական գործերին: Անխոհեմ քայլերով նա հետզհետե իր դեմ գրգռեց նախարարներին, որոնց պահանջով եւ կեղծ ամբաստանությամբ 428թ. պարսից արքան գահազրկեց նրան:

Արշակունի վերջին արքայի դեմ պարսից արքունիքի առաջ ամբաստանությամբ հանդես գալուց հրաժարվեց Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչ կաթողիկոս Սահակ Պարթեւը, որի համար ինքը եւս գահազրկվեց:

Այսպիսով` տապալվեց Արշակունիների արքայատոհմը եւ վերացավ Հայոց թագավորությունը:

Հայաստանը վերածվեց պարսից տերության մարզպանության, որի առաջին մարզպան նշանակվեց Վեհմիհրշապուհը (428-443):

Մարզպանական Հայաստանը թուլացնելու նպատակով նրանից առանձնացվեցին եւ հարեւան մարզպանություններին միացվեցին սահմանային նահանգները` Գուգարքը, Ուտիքը, Արցախը, Փայտակարանը, Պարսկահայքը, Կորճայքը եւ Աղձնիքը:

Փաստորեն, հայոց թագավորության վերացման ուղղությամբ պարսիկների դարավոր պայքարը, որ միշտ անհաջողության էր մատնվել հայոց բանակի եւ նախարարների դիմադրության շնորհիվ, ի վերջո պսակվեց հաջողությամբ հենց հայ նախարարների միջոցով:

Թագավորության կորուստը ծանր հարված էր հայ ժողովրդին, քանի որ ազգային պետությունը այն կարեւոր միջոցն է, որով ժողովուրդները պաշտպանվում են օտարների ոտնձգություններից:

Այս շրջանում հայկական պետականության կրողները մնացին նախարարությունները, որոնց ձեռքում էր կենտրոնացված երկրի տնտեսական ու պետական գործառույթների հիմնական մասը եւ բանակը:

Արցախ աշխարհ

Գանձասար
Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Գանձասարի վանական համալիրը որպես ճարտարապետական եզակի կոթող, անտարբեր չի թողնում զբոսաշրջիկներին, ովքեր հատկապես ամառվա շրջանում ընտրում են Արցախը որպես զբոսաշրջային ուղղություն: 13-րդ դարում կառուցված վանական համալիրը Վանք գյուղի մոտակայքում է դեռևս 2000-ականներին մեկնարկեցին վանական համալիրի վերականգնման աշխատանքները:

Վերլուծել անհատի դերը պատմության մեջ որևէ պետական կամ մշակութային գործչի օրինակով;

Հաղորդակցական ունակությունը կամ հաղորդունակությունը անձի այն հատկությունն է, որով նա բնականոն փոխհարաբերություններ է հաստատում ուրիշների հետ, համարժեքորեն ձևակերպում է իր ասելիքը, տեղեկություններ հաղորդում և ընդունում՝ ճշտորեն վերծանելով դրանք, ապահովելով պատշաճ հետադարձ կապը:

Հաղորդակցումը հասարակական սուբյեկտների (անձ, սոցիալական խումբ) փոխներգործության գործընթաց է, որի ժամանակ տեղի է ունենում փորձի, գիտելիքների, կարողությունների և գործունեության արդյունքների փոխանակություն: Որպես հաղորդակցման սուբյեկտ հանդես են գալիս ինչպես անհատներ, այնպես էլ խմբեր: Հաղորդակցությունը վերահսկում է հասարակական կյանքի բոլոր կողմերը, մարդականց, սոցիալական խմբերին: Մարդը ապրում է ինֆորմացիոն դարաշրջանում՝ հաղորդակցության տարածման մեջ, որը կազմված է տարբեր պատկերներից, իմիջից, հաղորդագրություններից, սիմվոլներից, միֆերից, կարծրատիպերից: Նույնիսկ առաջացել է <<տեղեկացված մարդ>> տերմինը. նրա համար հմտություն է ստանալ, մշակել և փոխանցել տեղեկատվությունը: Հաղորդակցությունը կայանում է ոչ միայն մարդկանց միջև տեղեկատվության փոխանցմամբ, այլ նաև անձի ինքնորոշմամբ: Հաղորդակցությունը և՛ հաղորդագրության ուղի է, և՛ կապի տեսակ է, և՛ հաղորդագրության գործողություն է, ինչպես նաև տեղեկատվության հաղորդումն է տեխնիկական միջոցների օգնությամբ: Հաղորդակցությունը և երկխոսությունը մարդկանց համար հանդիսանում են ներկայանալու միջոցներ, իսկ երկխոսության էությունը կայանում է մարդկանց միջև խոսակցությունները: Հաղորդակցությունը հաղորդագրության ուղին է, շփման գործընթացն է, տեղեկատվության հաղորդումն է, որն իրականացվում է տեխնիկական միջոցների օգնությամբ: Հաղորդակցությունը (լատ. communicatio հաղորդագրություն, փոխանցում, communicare կապ հաստատել, հաղորդել, փոխանցել),

Սահմանել «Քրիստոնեություն» հասկացությունը և նրան առնչվող 10 հասկացություն;

Քրիստոնեություն (հուն՝ Χριστός՝ «օծյալ»), միաստվածային կրոն, հուդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ, իսլամի և բուդդիզմի հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ։

Քրիստոնեություն եզրն առաջին անգամ օգտագործվել է Իգնատիոս Անտիոքացու կողմից (մահ. 113/117) Մագնեզիայի, Հռոմի և Ֆիլադելֆիայի եկեղեցիներին հղած նամակներում։

Քրիստոնեության կարևորագույն հրամանակարգն (դոգմա) է՝ մեղքից, մահից և անեծքից մարդուն ազատելու նպատակով իրապես մարմնացած և մարդացած Աստվածամարդու, Նախահավիտենական Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունը։

Ժամանակի ընթացքում, պատմական հանգամանքների և աստվածաբանական մտքի զարգացման թելադրանքով, քրիստոնեական եկեղեցին ճյուղավորվել, երկփեղկվել է արևելաքրիստոնեական և արևմտաքրիստոնեական ուղղությունների (որոնցից են Ուղղափառությունը, Կաթոլիկությունը), իսկ 16-րդ դարում՝ Ռեֆորմացիայի արդյունքում, ձևավորվել է քրիստոնեության երրորդ մեծ ուղղությունը՝ բողոքականությունը։

Քրիստոնեության սրբազան գիրքը Աստվածաշունչն է. քրիստոնյաների պատկերմամբ՝ Աստծո խոսքը՝ ուղղված իր իսկ արարած աշխարհին։ Հայտնությամբ տրված քրիստոնեական դավանանքի հիմնական դրույթները համառոտ և ամփոփ բանաձևված են Հավատո հանգանակներում։

Պատմություն

Վանի թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանի թագավորության արքաների կառավարման տարեթվերը ներկայացված են մոտավորապես, քանի որ նրանց մասին տեղեկատվություն շատ քիչ կա և որոշ թվականներ կարող են վիճարկելի լինեն:Փակագծերում նշված են տարեթվերը ըստ «Հայոց պատմություն, դասախոսությունների ձեռնարկ», Երևան 1998, Աշոտ Մելքոնյան։

Անուն Գահակալման ժամանակաշրջան Ծանոթագրություններ Դինաստիա Պատկեր
Արամե մ.թ.ա.858 — մ.թ.ա. 844 (մ.թ.ա.859 — մ.թ.ա.843)
Լուտիպրի մ.թ.ա. 844 — մ.թ.ա. 834
Սարդուրի Ա մ.թ.ա. 834 — մ.թ.ա. 828 (մ.թ.ա.835 — մ.թ.ա.825)
Իշպուինի մ.թ.ա. 828 — մ.թ.ա. 810 (մ.թ.ա.825 — մ.թ.ա.810) Ishpuini.jpg
Մենուա մ.թ.ա. 810 — մ.թ.ա. 786 (մ.թ.ա.810 — մ.թ.ա.786)
Արգիշտի Ա մ.թ.ա. 786 — մ.թ.ա. 764 (մ.թ.ա.786 — մ.թ.ա.764) Argishti I.jpg
Սարդուրի Բ մ.թ.ա. 764 — մ.թ.ա. 735 (մ.թ.ա.764 — մ.թ.ա.735) Sarduri 2.png
Ռուսա Ա մ.թ.ա. 735 — մ.թ.ա. 714 (մ.թ.ա.735 — մ.թ.ա.714)
Արգիշտի Բ մ.թ.ա. 714 — մ.թ.ա. 680 (մ.թ.ա.714 — մ.թ.ա.685)
Ռուսա Բ մ.թ.ա.680 — մ.թ.ա. 639 (մ.թ.ա.685 — մ.թ.ա.645)
Սարդուրի Գ մ.թ.ա. 639 — մ.թ.ա.625
Սարդուրի Դ մ.թ.ա. 625 — մ.թ.ա.620
Էրիմենա մ.թ.ա. 620 — մթ.ա.605
Ռուսա Գ մ.թ.ա. 605 — մ.թ.ա.595 (մ.թ.ա.605 — մ.թ.ա.585)?
Ռուսա Դ մ.թ.ա.595 — մ.թ.ա.585
Անուն Գահակալման ժամանակաշրջան Ծանոթագրություններ Դինաստիա Պատկեր
Պարույր Սկայորդի մ.թ.ա.612 — մ.թ.ա. ? մ.թ.ա 612 թ.-ին Մարաստանի Կիաքսար թագավորը ճանաչել է Հայոց արքա և ըստ որոշ մասնագետների արդեն մ.թ.ա. 612 — մ.թ.ա. 609 թթ.-ներին Ուրարտուի թագավորությունում իշխանությունը անցել էր Պարույրին, այսինքն դինաստիաների փոփոխություն էր իրականացվել[1]։ King Paruyr, Son of Skayordi.jpg
Հրաչյա մ.թ.ա. ? — մ.թ.ա. ? (ըստ Մովսես Խորենացու Նաբուգոդոնոսոր I-ի ժամանակակիցն է եղել) Պարույր Սկայորդու որդի

15.05.2020

Թվարկել I-IV դարերի հայոց պատմության կարևորագույն

Նախքան մ.թ. 5-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մար Աբաս Կատինա, գրել է «Հայոց պատմություն» երկը, որը մեզ չի հասել։ Մար Աբասի աշխատությունից օգտվել է Մովսես Խորենացին, որը նրան համարում է մ.թ.ա II դարում ապրած հեղինակ։ Ժամանակակից ուսումնասիրողներից ոմանք կամ ընդհանրապես չեն ընդունում Մար Աբասի գոյությունը կամ էլ թվագրում են նրա երկը մ.թ. IV դարով։
  • Ողյումպ, մ.թ. I-II հայ պատմագիր։ Հիշատակվում է Մովսես Խորենացու կողմից, որը նրան է վերագրում «Մեհենական պատմություն» անունով երկը (մեզ չի հասել):

Երևանյան լիճ

Երևանյան լիճ, Երևանյան ծով, Երևանի լիճ, արհեստական ջրամբար Երևանի հարավ-արևմուտքում Հրազդանի կիրճում՝ 908 մ բարձրության վրա։ Մակերեսը 0,65 կմ2 է, միջին խորությունը՝ 8 (առավելագույնը՝ 18 մ), ջրի ծավալը՝ 4,8 միլիոն մ3, օգտակարը՝ 0,7 միլիոն մ3[1]։

Picto infobox map.png

Երևանյան լիճ


Կոորդինատներ
40°09′37″ հս․. լ. 44°28′42″ ավ. ե. / 40.16018° հս․. լ. 44.47827° ավ. ե.
Կոորդինատներ
Երկիր Հայաստան Հայաստան
Վարչատարածքային բաժանում Երևան Երևան
Տեսակ արհեստական ջրամբար
Հայելու բացարձակ բարձրությունը 908 մ
Ավազանի մակերեսը 0,65 կմ²
Ծավալը 0,005 կմ³
Ամենամեծ խորությունը 18 մ
Միջին խորությունը 8 մ

Երևանյան լճի քարտեզ
Երևանյան լիճը գտնվում է Հայաստանում

Երևանյան լիճ

Երևանյան լիճ (Երևան)

Պատմություն

  1. Կազմել պատմական սկզբնաղբյուրների վարկանիշային աղյուսակ: Պատասխանը հիմնավորել:Պատմական աղբուրներ, մարդկային հասարակության անցյալի պատմության հուշարձաններ։ Իրենց բնույթով տարբեր են՝ գրավոր աղբյուրներ (ձեռագիր և տպագիր), արտադրությաև գործիքներ, կենցաղային իրեր, ճարտարապետական ու շինարարական հուշարձաններ և այլն[1][2][3][4]։

    Որպես պատմական աղբուրներ օգտագործվում են նաև հին լեզվական տարրերը, գեղարվեստական գրականության, պատմական աշխարհագրության, ժողովրդական բանահյուսության նյութերը և այլն։

  2. Սահմանել «Հայկական լեռնաշխարհ» հասկացությունը և նրա հետ սերտորեն կապված 10 հասկացություններ:                                                                                                                                                                                                                                                                  Հայկական լեռնաշխարհն իրենից ներկայացնում է մի լեռնային կղզի, որտեղ վեր են խոյանում տարածաշրջանի խոշոր լեռնային համակարգերը: Լեռնաշխարհի մասին պատմական և աշխարհագրական  բնույթի սկզբնական տեղեկություններ դեռ մ.թ.ա տվել են հայ և օտարազգի պատմաբաններ: Հայկական լեռնաշխարհի տեղը որոշվում է հնագույն պատմաաշխարհագրական նկարագրություններով, ինչպես նաև հին քարտեզներով
  3.                                                                                                                                                                                    Համեմատել մարդու առաջացման վարկածները:
  4.  
    Վերջերս անսովոր ԴՆԹ-ի անալիզը թույլ է տվել գիտնականներին կատարել զարմանալի հայտնագործություն: Պարզվում է տղամարդու գծով մարդու ընդհանուր նախահայրը շատ ավելի հին է քան կարծում էին մինչ օրս:
  5. Մարդու առաջացումը կապիկից արդեն վաղուց մեծ կասկածների տակ է, սակայն որոշակի պահեր ցույց է տալիս, որ մարդկանց ծագումը Երկրի վրա ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել ինչ որ գերագույն արարածների կողմից իրականացված գենետիկական փորձարկումների արդյունքում, այդ թվում օգտագործելով նաև կապիկների գեները:
     
    Ըստ այս վարկածի կողմնակիցների, մարդիկ արհեստականորեն ստեղծվել են Երկրի աբորիգենների (հնարավոր է բավականին խելացի կապիկների) և ավելի կատարյալ բարձրագույն էակների ԴՆԹ-ների համատեղման արդյուքում: Իսկ նման եղանակով <<ստացված>> մարդը օգտագործվել է որպես աշխատուժ:
  6. Ուսումնա-հետազոտական աշխատանքների թեմաները` «Հնագիտությունը որպես անցյալի իմացության միջոց», «Գրավոր աղբյուրներ. հավատա՞լ, թե՞ ոչ», «Ազգագրական գիտելիքները բացում են անցյալի վարագույրները», «Հայկական լեռնաշխարհ», «Մարդու առաջացման հիմնախնդիրը. անպատասխան մնացած հարցեր», «Երեխաները նախնադարյան հասարակությունում», «Homo sapiens-ից առաջ. Հիպերբորեա, Լեմուրիա, Ատլանտիդա…»

Հնագիտության ուսումնասիրության աստիճաններն են.

  • աղբյուրագիտական, որն ընդգրկում է փաստերի հայտնաբերումը, նկարագրությունը, տարածական-ժամանակագրական տեղայնացումն ու դասակարգումը,
  • վերակազմական, որի ընթացքում հնագիտական առանձին հուշարձանների, համալիրների կամ հնագիտական մշակույթի հիման վրա կատարվում է անցյալի մշակույթի և հասարակության կամ նրանց առանձին տարրերի վերակազմությունը,
  • բացատրական, որի միջոցով, հնագիտական նյութի հիման վրա, բացահայտվում են հին մշակույթների և հասարակությունների գոյության ու զարգացման օրինաչափությունները։

 

Աղբյուրները`

Պատմական աղբյուրներ

Աղբյուրագիտություն

Ժայռապատկեր

Գեղամա լեռների ժայռապատկերները

Ուղտասարի ժայռապատկերները

Հնագիտություն

Ազգագրություն

Աղբյուրագիտություն

Հայկական լեռնաշխարհ: Տարածքը և սահմանները

Մարդու ծագման առեղծվածը

Մարդու ծագման առեղծվածքը

Վ/Ֆ «Հայկական լեռնաշխարհ»

ՁայնԱրարատի – 35. Հայկական լեռնաշխարհ

Ու/Ֆ «Մարդու առաջացման տեսությունները»

Պատմական աղբյուրներ

Մարդու, հասարակության և մշակույթի առաջացումը. տեսություններ և վարկածներ

«Որտեղի՞ց է հայտնվել մարդը, երբ մարդիկ դեռ չկային»

Վ/Ֆ «Դարերի խորքում պատմական հուշարձաններ»

Վ/Ֆ «Մարդու առաջացման պատմությունը»

Վ/Ֆ «Որտեղից և ինչպես հայտնվեց մարդը Երկրի վրա. 5 վարկած»

Գ/Ֆ «Միլիոն տարի մեր թվարկությունցից առաջ»

Գ/Ֆ «Բանական մարդ»