Մաթեմատիկա

160 գ ծովի ջրում պարունակվում է 8 գ աղ։ Քանի՞ գրամ ծովի ջուրն է պարունակում 56 գ աղ։

160:8=20

20×56=1120
Պատասխան 1120 գ

 Բանվորը 8 ժ աշխատելու համար ստանում է 4000 դրամ։ Քանի՞ դրամ կստանա բանվորը 12 ժ աշխատելու համար։
Լուծում

4000:8=500

500×12=6000
Պատասխան 6000

Մոտոցիկլը 5ժամում անցնում է 84կմ ճանապարհ։Քանի՞ կիլոմետր ճանապարհ կանցնի նույն մոտոցիկլը 15ժամում։
Լուծում

84×3=252
Պատասխան 252 կմ

Համո Սահյան «Ինչ արած, մարդ եմ»

  1. Ընթերցել և վերլուծել բանաստեղծությունը։
  2. Ըստ ձեզ՝ ինչ է նշանակում գրողի՝ «Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ» արտահայտությունը։
  3. Բառարանի օգնությամբ բացատրել ընդգծված բառերի իմաստները։

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։

Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։

Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։

Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։

Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։