23.09.2019

Առակներ Վարդան Այգեկցուց

ԻՇխԱՆԸ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆԸ

Մի իշխան կար խիստ չար և անիրավ: Նույն քաղաքում ապրում էր նաև մի այրի կին: Իշխանը, հարկ պահանջելով, նեղում էր նրան, իսկ այրի կինը աղոթում էր, որ իշխանը երկար ու խաղաղ կյանք ունենա: Գնացին ասացին իշխանին, թե քո չարության համար այրին աղոթում է:

Իշխանը եկավ և ասաց.

— Ես քեզ բարիք չեմ արել, ով կին, դու ինձ համար ինչո՞ւ ես աղոթում:

Այրի կինն ասաց.

— Քո հայրը վատ մարդ էր. ես անիծեցի, և նա մեռավ: Դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ չար: Այժմ վախենում եմ, որ մեռնես և քո որդին քեզնից ավելի չար լինի:

ՄԻ ԿԱԹ ՄԵՂՐԸ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌ

Մի մարդ խանութ ուներ և մեղր էր ծախում: Մեղրից մի կաթիլ կաթեց գետնին և մի պիծակ նստեց կաթի վրա: Կատուն վազեց և պիծակին առավ: Նրանից հետո շունը վազեց և կատվին առավ: Խանութի տերը շանը զարկեց և սպանեց: Այդ գյուղին դրացի մի գյուղ կար, և շունն այն գյուղից էր: Երբ շան տերն իմացավ, թե խանութպանն սպանել է իր շանը, այն ժամանակ եկավ և սպանեց խանութպանին: Հետո երկու կողմից վեր կացան գյուղացիք և միմյանց հետ մեծ պատերազմ արին: Նրանց մեջ կոտորած եղավ, և երկու կողմից կենդանի մնաց մի մարդ մի կաթիլ մեղրի համար:

ԵՐԿՈՒ ՆԿԱՐԻՉ

Մի թագավոր շինեց գեղեցիկ դարպաս և կամեցավ զարդարել այնպիսի նկարներով, որոնց նմանը ոչ մի տեղ չէր եղել: Ընտրեց երկու նկարիչների, մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուս պատը և նրանց միջև վարագույր քաշեց: Երբ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թագավորը եկավ ու տեսավ, որ մեկը նկարել էր գեղեցիկ պատկեր, և շատ հավանեց: Իսկ մյուսը ոչինչ չէր նկարել, նա պատը շատ գեղեցիկ սարքել ու կոկել էր հայելուց ավելի լավ: Երբ թագավորը տեսավ, որ չի նկարել, այլ միայն կոկել է, զարմացավ և ասաց.

— Դու ի՞նչ ես արել:

Նա ասաց.

— Ես ցույց կտամ իմ գործը:

Եվ ապա վեր քաշեց միջի վարագույրը: Երբ լույսը ծագեց ու լուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարդ պատը, որովհետև հայելու մեջ երևում էին այն բոլոր նկարները, որ նկարված էին մյուս պատի վրա: Եվ թագավորն ասաց.

— Այս մյուսից գեղեցիկ է:

Առաջադրանքներ

  1. Ընթերցել ու պատմել առակները:
  2. Գտնել առակները բնութագրող թևավոր խոսքեր:
  3. Բառարանների օգնությամբ գտնել ընդգծված բառերի հոմանիշները:                                        խիստ-պահանջկոտ,անիրավ-անպետք,պիծակ-,առավ-գնեց,խանութպան-խանութի տեր,կոկել-։
  4. Խոսում ենք տողադարձի մասին:
  5. Տողադարձել տրված բառերը բոլոր հնարավոր տարբերակներով:

Օրինակ՝ հետաքրքրական- հե-տաքրքրական, հետա-քըրքրական, հետաքըրք-րական- հետաքրքրա-կան:

Բարեկամ-աբար, բարձր-ացնել, բնություն, խստ-աշունչ, հանգստա-բեր, ստու-գել, զգուշ-որեն, արև-ելյան, թեթև-ակի, տեղեկատվու-թյուն, սկզբ-նական, մրցա-նակ, արևմտ-յան:

Լրացուցիչ կրթություն

  • Ներկայացնել շարադրանք տրված թեմայով՝

Մի կաթիլ մեղր. իմ ժամանակակից տարբերակը

պետք չեր վոր այդ մի կադիլ մեղրի պատճառով կռիվ լիներ։

  • Տողադարձել ձեր շարադրանքի վերջին նախադասության բառերը բոլոր հնարավոր տարբերակներով: