Մայրենի

  • Բանավոր ներկայացնում և վերլուծում ենք Իվան Կռիլովի «Կարապը, խեցգետինը և գայլաձուկը» առակը:
  • Քննարկում ենք «Կռիլովյան առակը մարդկանց աշխարհում» թեմայով շարադրանքները:
  • Կատարում ենք շաբաթվա ընթացքում ստացած գիտելիքների ստուգում:

Ստուգում ենք մեր գիտելիքները

Եթե շաբաթվա ընթացքում լավ ես պատրաստել դասերդ և եղել ես ուշադիր դասաժամերին, հեշտությամբ կհաղթահարես հարցերը: Սկսեցինք:

  1. Առակը մյուս ստեղծագործություններից տարբերվում է նրանով, որ իմ կարծիքով որ շատ վաւցեր եղել։
  2. Իմ սովորած եզոպոսյան առակներում դատապարտվում էր չարը։
  3. Այգեկցու՝ իշխանի և այրի կնոջ մասին առակը կարելի է բնութագրել հետևյալ թևավոր խոսքով՝…:
  4. Լուն փիղ դարձնել թևավոր արտահայտությունը կարելի է գործածել Այգեկցու այո առակի գաղափարը բնութագրելիս:
  5. Մեր ուսումնասիրած առակներից մեկում, որ կոչվում էր Մարգարիտն ու փրփուրը, խոսվում էր իրական ու ճշմարիտ գեղեցկության մասին:
  6. Գոշի առակից ես սովորեցի այն, որ Խաբելդ կեղծավորների ժամանակ եղավ:
  7. Շիրազի առակում հանդիպած մարգարիտը ինձ հիշեցնում է որ մարգարիտը թանգե ու պետքավոր և որ, փրբուրը եծան անպետք բան է, իսկ փրփուրը՝ և արդկանց:
  8. Կռիլովի առակում խոսվում էր մարդկության բարդ խնդիրներից մեկի՝ լուծել մասին, որը պետք է լուծել առաջ շարժվելու համար:
  9. Գտնել նախադասություններում հնարավորինս շատ հնչյունափոխված արմատներ և գրել դրանց նախնական տարբերակները, օրինակ՝ գրադարան-գըր-գիր: հովազ-հով-հավ,վիճեցին-վիճ-վեճ,գեղեցիկ-գեղ-գող,նրբություն-նըրբ-նուրբ,տեղում-տեղ-տաղ։։
  • Աղվեսն ու հովազը վիճեցին, թե իրենցից ով է ավելի գեղեցիկ:
  • Առակս ցուցանե, որ խելքի նրբությունը մարմնի գեղեցկությունից լավ է:
  • Մի թագավոր երազ տեսավ, որ անձրևի փոխարեն երկնքից աղվես էր տեղում։
  • Բայց իր վայելքը երկար չտևեց,
    Մի քամի ելավ, փրփուրը ցրվեց,
    Հետքն էլ չմնաց ծովի երեսին…

Հանգստյան օրերի համար

Ընթերցել ու կարողանալ բանավոր ներկայացնել հին չինական ԵՐԿՈՒ առակները:

Վիշապաքաղը

Վաղուց, շատ վաղուց մի ռազմիկ սովորեց սպանել վիշապներին: Վիշապները վատ կենդանիներ էին համարվում: Եվ ռազմիկը գնաց նրանց սպանելու: Նա ոտնատակ տվեց ողջ Չինաստանը և բոլոր վիշապներին սպանեց: Եվ եկավ նա չինացի կայսրի մոտ այս հարցով. որտե՞ղ դեռ վիշապներ կան: Նրանք վատն են, նրանց բոլորին պետք է սպանել:
Իսկ չինացի կայսրը պատասխանեց. «Այժմ վիշապներն ապրում են միայն քո մեջ: Սպանի՛ր դրանց»:

Վիշապը

Մի չինական գավառում ապրում էր Վիշապը: Մարդիկ ամեն ամիս պետք է նրան անասելի ծանր հարկ վճարեին և տային ամենագեղեցիկ աղջկան: Բայց գավառում ապրում էին նաև արժանավոր սխրագործներ, ովքեր ներխուժում էին վիշապի պալատն ու մարտնչում էին նրա դեմ: Շատ պատանիներ ջանում էին մարտի մեջ մտնել վիշապի դեմ իր պալատում, բայց ամեն անգամ պալատի պատշգամբ էր ելնում գուժկանն ու ազդարարում. «Վիշապը ողջ է: Վիշապը հաղթեց»: Շատ ժամանակ անցավ: Հայտնվեց հերթական սխրագործը: Երբ նրա սիրած աղջկան տարան վիշապի մոտ, նա վերցրեց սուրն ու գնաց պալատ:

Դարպասները բացելով` նա մտավ վիթխարի դահլիճը: Կենտրոնում կեցած էր գահը, դրա վրա պառկած էր զառամ վիշապը: Պատանին մի երկու անգամ սրով բոթեց նրան` վիշապը սատկեց: Պատանին քայլեց պալատի երկար միջանցքներով` որոնելով իր հարսնացուին: Պատերի տակ ոսկով և թանկարժեք իրերով լեցուն անթիվ սնդուկներ էին: Այն միջոցին, երբ պատանին ընթանում էր պալատի միջանցքներով և զարմանում էր հարստությունից, որն, ըստ օրինաց կարգի` այժմ իրեն էր պատկանում, սկսեց հիանալ ալմաստների փայլից ու գեղեցկությունից, նրա մոտ պոչ աճեց, հետո` ճանկեր, ժանիքներ, թեփուկներ: Պատանին ձեռքերը խրում էր ոսկու սարերի մեջ և չէր կարողանում կտրվել: Միջանցքի վերջում բացվեց դեպի պատշգամբ տանող դուռը, ներքևում կանգնած էր ամբոխը: Գուժկանը հայտարարեց (ինչպես սովորաբար). «Վիշապը ողջ է: Վիշապը հաղթեց»: Պատանին զարմացավ և սկսեց առարկել գուժկանին, թե իբր վիշապը պարտվել է և սրով խոցված պառկած է հատակին: Գուժկանը միայն մատնացույց արեց հայելին: Պատանին թեքվեց դեպի հայելին և տեսավ, թե ինչպես իր` թանկարժեք քարերի ու ոսկու փայլից հիացած աչքերն արյունով են լցվել, դեմքը վայրենացել է, իսկ աչքերն անճանաչելի են դարձել: Պատշգամբում կանգնած էր երիտասարդ, քաղցած և կատաղած վիշապը:

Լրացուցիչ կրթություն

  • Բառարանների օգնությամբ դուրս գրել ընդգծված բառերի հոմանիշները:
  • Գրել «Եթե ես վիշապ ունենայի» թեմայով շարադրանք: